Ուկր

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է ռազմական դրության և զորահավաքի

Ուկրաինայի Գերագույն ռադան կրկին կողմ է քվեարկել Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի երկարաձգմանը. իրավական ռեժիմը կգործի ևս առնվազն 90 օր:

Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով «Գոլոս» կուսակցությունից ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։

Ապրիլի 15-ին համապատասխան օրինագծերը խորհրդարան էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու օգտին քվեարկել է 357 ժողովրդական պատգամավոր։

Դեմ է քվեարկել միայն «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Օլեքսեյ Գոնչարենկոն։

Добавить комментарий