
Ադրբեջանն ավելին է, քան ագրեսորը. Եվրախորհրդարանի պատգամավոր
Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը, նրա զոհը արցախցին էր, 1915-ի ցեղասպանությունը շարունակվում է: Այս մասին Ազատության հրապարակում արցախցիների հետ ունեցած հանդիպումից հետո ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլա Բեհը։
«Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհն արցախահայությունն է։ Մենք Հայաստանում այցեր ենք կատարում, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին: Մենք այստեղ ենք, որովհետև տեսնում ենք, որ ինչքան մոտենում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ադրբեջանը նոր կետեր է ներառում դրա մեջ, նոր պահանջներ է առաջ քաշում»,- նշել է նա։
Добавить комментарий