Опубликовано detq-editor -
Մարտի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: «Հակառակորդի գործողությունների, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների շարունակական դիտարկումը պետք է շարունակվի այսուհետ ևս: Բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ կատարող Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ և, անհրաժեշտության դեպքում, համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկի»,- նշել է Զ. Հասանովը:  Նա կոնկրետ հանձնարարականներ

Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Մարտի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել:

«Հակառակորդի գործողությունների, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների շարունակական դիտարկումը պետք է շարունակվի այսուհետ ևս: Բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ կատարող Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ և, անհրաժեշտության դեպքում, համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկի»,- նշել է Զ. Հասանովը:

Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել մարտական առաջադրանքների կատարման ժամանակ անձնակազմի ուսումնասիրման և նոր սպառազինության ու մարտական տեխնիկայի արդյունավետ կիրառման ուղղությամբ:

Ադրբեջանական բանակն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ցանկացած սադրանք կանխելու համար։

Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել իրենց կողմից սադրանք իրականացնելու համար՝ այսպիսով ցույց տալով , որ որևէ սադրանք անպատասխան չի մնա: Այս դեպքում կեղծելով իրականությունը՝ ակնարկել, որ Հայաստանն է սադրանքի գնալու:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում նշել է.

«Մարտի 5-ից ի վեր Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիք պարունակող և էսկալացիայի մտադրություններ արտահայտող հայտարարություններ է անում։ Այս ամենը պետք է փաստերով ներկայացվի միջազգային գործընկերներին։ Եթե նրանք իսկապես հետաքրքրված են խաղաղության հաստատմամբ, թող զսպեն Ադրբեջանին ու կանխեն հերթական հնարավոր ագրեսիան։ Հակառակ դեպքում նրանց բոլոր ջանքերն իմաստազուրկ են և անօգուտ»:

Добавить комментарий