ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ամեն շաբաթ կրնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով փոխգործակցության շուտափույթ վերականգնումը կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:

«Իհարկե, մենք պատրաստ ենք երկու երկրի հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին: Մենք հրաշալի մշակումներ ունենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Պատրաստ ենք մեր փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում: Այս ոլորտում մեր մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են համարվում: Մենք ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության տարիների ընթացքում կուտակված մարդասիրական բնույթի հարցերը: Որևէ նոր բան չեմ ասի՝ նշելով, որ մենք ուրախ կլինենք օգնելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Добавить комментарий