
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանանք հասկանալ՝ արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. Ռուբիո
ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանա հասկանալ, թե արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. այդ մասին Փարիզում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք պետք է շատ արագ որոշենք հիմա, և ես խոսում եմ մի քանի օրերի մասին, թե արդյոք դա (հակամարտության կարգավորումը-Խմբ.) հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, թե ոչ: Եթե այո, ապա մենք կմասնակցենք, եթե ոչ, ապա մենք այլ առաջնահերթությունների վրա կկենտրոնանանք»,- ասել է նա:
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են օգնել լուծելու ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմերն էլ հավատարիմ լինեն խաղաղությանը, հավելում է ՏԱՍՍ-ը։
«Եթե երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված խաղաղության հասնելու հարցում, ապա մենք ցանկանում ենք օգնել»,- ընդգծել է նա։
Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն երեք տարի Ուկրաինային աջակցելուց և միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանա այլ խնդիրների վրա:
«ԱՄՆ-ի տեսանկյունից մենք երեք տարի և միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար և այժմ հասել ենք մի կետի, երբ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա», - ասել է նա:
Добавить комментарий