
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այդ որոշումները՝ Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը փակելու, հայտարարում են Հայաստանի իշխանությունները, և ես ակնկալում եմ նաև Հայաստանի քաղաքացիների արձագանքը»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վարչապետ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարբերաբար հայտարարել են, որ կողմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի օրերին թուրքական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանին առաջարկել են նույն օրը ստորագրել և խաղաղության պայմանագիրը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ դիմումը։
Добавить комментарий