Նիկոլ

Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» համաժողովի ժամանակ։

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգերի և ժողովրդի միջև ճեղք կա։ Իրավակարգի այդ ճեղքը կախված է և կապված է նրան հետ, որ ըստ էության` բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, դրանց ժամանակ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այստեղ ֆունդամենտալ հարց կա, որովհետև ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապի խնդիր կա, իսկ առկա ճեղքերն էլ վկայությունն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի հասել այն կետին, որին ցանկանում էր։

 

Добавить комментарий