Թրամփ

Թրամփը հույս ունի, որ այս շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործարք կկնքվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ այս շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործարք կկնքվի: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում:

«Հուսով ենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։

Այնուհետև երկու կողմերն էլ կսկսեն մեծ բիզնես վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը բարգավաճում է և հարստություն կստեղծեն»,- գրել է նա։

Добавить комментарий