Պակիստանը և Հնդկաստանը միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել վերահսկողության գծում
Հնդկաստանի և Պակիստանի զինվորականները միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել Ջամու և Քաշմիրի վերահսկողության սահմանապահ գծում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
«Վերահսկողության գծի որոշ վայրերում Պակիստանի նախաձեռնությամբ կրակ է արձակվել հրազենով, – PTI գործակալությանը հայտնել է աղբյուրը։ – Գնդակոծություններին տրվել է արդյունավետ պատասխան»։
Զոհերի մասին տեղեկավություն չի ստացվել։
Ինչպես նշել է PTI-ը, Պակիստանի բանակի կողմից գնդակոծությունը տեղի է ունեցել երկու կողմերի միջև լարվածության աճի ֆոնին՝ Փահալգամում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով, որի հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ։
Ահաբեկչական հարձակումից հետո տարածաշրջանում իրականացվում են նաև հակաահաբեկչական գործողություններ։ Ինչպես հայտնել են Հնդկաստանի ուժային կառույցները, անցած գիշեր տեղի է ունեցել փոխհրաձգություն ահաբեկիչների և անվտանգության ուժերի միջև:Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։
Добавить комментарий