
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու կատարած այցի շրջանակում:
Ըստ ադրեբեջանական լրատվամիջոցների՝ ստորագրվել են փաստաթղթեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագրի, փոխըմբռնման հուշագիր՝ 2025-2026 թվականներին տրանսպորտային ոլորտում համապարփակ համագործակցության վերաբերյալ:
Մյուս փաստաթղթերը վերաբերում են մշակույթին և ԶԼՄ-ների ոլորտում փոխգործակցությանը:
Добавить комментарий