
Վրաստանը տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ
Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։
Այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցից մի քանի օր անց Հայաստան կատարած այցը։
«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք ունեն: Նրանց արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Թբիլիսի կատարած իրենց վերջին այցի ժամանակ մեր արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նույն վերաբերմունքն են արտահայտել: Վրաստանի նախագահի ժամանումը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշն է: Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես ռազմավարական գործընկերների հետ, մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է նա:
Добавить комментарий