
Թուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Անկարան Պակիստան է ուղարկել զենք-զինամթերքով բեռնված 6 ինքնաթիռ։
Նախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիայից մեկնած միայն մեկ բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել Պակիստանում, այն էլ՝ վառելիքի լիցքավորման նպատակով, որից հետո շարունակել է իր թռիչքը սահմանված երթուղով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում, սակայն երկու երկրների պաշտոնական աղբյուրները դրանց մեծ մասը հերքում են:
Աղբյուրը` Ermenihaber.am
Добавить комментарий