
Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։
Ողջունելով հյուրին՝ Պաշտպանի ներկայացուցիչը դեսպանին ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները և մարզում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած, ինչպես նաև մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել խնդիրները մանրամասն ներկայացնելու և բովանդակալից քննարկման համար:
Добавить комментарий