Քարտուղար Սինիրլիօղլուն և՛ Երևանում, և՛ Բաքվում գլխավոր  ողջունեց տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան ջանքերը՝ հույս հայտնելով խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ։

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան` վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

«Այս այցը հնարավորություն տվեց ընդգծելու ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և մեր աջակցությունն ընթացիկ խնդիրների լուծմանը»,-ասել է Սինիրլիօղլուն:

Հայաստանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ադրբեջանում նրան ընդունել են նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Քարտուղար Սինիրլիօղլուն և՛ Երևանում, և՛ Բաքվում գլխավոր  ողջունեց տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան ջանքերը՝ հույս հայտնելով խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ։

 

«Լուրն այն մասին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես համաձայնեցվել է, ոգեշնչող իրադարձություն է։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,-հայտարարել է նա։


 

Добавить комментарий