Զինծառայող

ՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters

Շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողություններին մասնակցելիս, հայտնել է հարավկորեացի պատգամավորը՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Այս մասին գրում է  Reuters-ը:

«Շուրջ 600 հյուսիսկորեացի զինվորներ (ընդհանուր 15,000-ից) զոհվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելիս», - ասել է Հարավային Կորեայի օրենսդիր մարմնի անդամ Լի Սեոնգ Կվոնն Ազգային հետախուզական ծառայության կողմից ճեպազրույցից հետո:

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան Կուրսկում կորցրել է 4,700 զինծառայող, այդ թվում՝ շուրջ 600-ը զոհված»:

Նա ասել է, որ այս տարվա սկզբից մոտ 2,000 զինվոր, որոնք ներկայումս մեկուսացված են Փհենյանում, վերադարձվել են Հյուսիսային Կորեա։

«Որքան ես հասկանում եմ, զոհված զինվորների մարմինները դիակիզվել են տեղում՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում, նախքան դրանք (աճյունամոխիրը) ԿԺԴՀ տեղափոխելը», - ասել է Լի Սեոնգ Կվոնը:

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան երկու փուլով Ռուսաստանում է տեղակայել ընդհանուր առմամբ 15,000 զինվորական։

 

Добавить комментарий