Ալիև

Նեթանյահուի այցը Բաքու տևելու է 5 օր. այդ ընթացքում Բաքու կմեկնի նաև Էրդողանը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մի քանի հետաքրքիր նորություն

Այսպես՝ մայիսի 7-ին նախատեսվում է Իսրայելի վարչապետի Նաթանյահուի այցը Բաքու, որտեղ նա մնալու է 5 օր։ Ընդունեք, որ դա անսովոր երկար ժամանակ է այցի համար։

Հիմա մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ մայիսի 10-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու։ Այսինքն այն ընթացքում, երբ Իսրայելի վարչապետը լինելու է Բաքվում։ Ակնհայտ է, որ այստեղ նախատեսվում է հանդիպում և բանակցություններ, թեման առաջնահերթ՝ Սիրիան է լինելու և Մերձավոր Արևելքն առհասարակ։ Ընդ որում, Նաթանյահուի համար թուրքական կողմը բացում է իր օդային տարածքը, որպեսզի այդպես հասնի Բաքու։ 

Մեկ այլ ուշագրավ փաստ՝ ռուսական կողմի հաղորդմամբ՝ մայիսի 9-ին Ալիևը ևս այցելելու է Մոսկվա։ Ադրբեջանական կողմը այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տվել։

Եվ այս ամենի հետ մեկտեղ գալիք շաբաթ Բաքու է ուղևորվում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեն։ 

Մի խոսքով, մեզ համար հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում։

Добавить комментарий