Իսրայել

Իսրայելը հաստատել է Թրամփի այցից հետո Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագիրը

Իսրայելի անվտանգության կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում ռազմական հարձակումը ընդլայնելու ծրագիրը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի միայն տարածաշրջան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Իսկ մինչ այդ ջանքեր կգործադրվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով։

Բացի այդ, պաշտոնյայի խոսքով՝ անվտանգության կաբինետը հաստատել է Գազա օգնության մատակարարումները վերսկսելու ծրագիրը՝ միաժամանակ վերանայելով մեխանիզմը, որպեսզի օգնությունը հնարավորինս չչարաշահվի ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ծրագրին դեմ է քվեարկել միայն Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։

 

Добавить комментарий