Զոհ

Պակիստանում` 26 զոհ, Հնդկաստանում՝ 10․ ի՞նչ է հայտնի հակամարտության մասին

Պակիստանում Հնդկաստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է 26 մարդ։

«Զոհերի մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելով՝ Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդհրին հայտնել է, որ Հնդկաստանի օդային հարվածի հետևանքով տուժած վեց քաղաքներում զոհերի թիվը հասել է 26-ի, 46 մարդ վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ երեկոյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սկսել է «Սինդուր» գործողությունը՝ ի պատասխան Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման: Նյու Դելին մանրամասնել է, որ զինվորականները հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքներին։

Իր հերթին, Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա:

Հնդկաստանի բանակը հայտարարել է, որ 10 անձ զոհվել է պակիստանյան զորքերի կողմից անխտիր կրակոցների հետևանքով։ Բանակը հավելել է, որ ձեռնարկում է համաչափ գործողություններ։

Добавить комментарий