ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ համապարփակ զինադադարի, որն առաջարկել էր ամերիկյան կողմը։   Նրա խոսքով՝ այժմ զինադադարի հիմնական խոչընդոտը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Այժմ խոչընդոտը Պուտինն է. Քելլոգ

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ համապարփակ զինադադարի, որն առաջարկել էր ամերիկյան կողմը։
 

Նրա խոսքով՝ այժմ զինադադարի հիմնական խոչընդոտը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։

«Նրանք (ուկրաինացիները) համաձայնել են, որ անհրաժեշտ է համապարփակ զինադադար՝ ցամաքում, ծովում և երկնքում, 30 օրով, որը կարող է երկարաձգվել, նրանք այսօր դա են ուզում։Երկու շաբաթ առաջ վերադարձանք Լոնդոնից, խոսեցինք վճռականների կոալիցիայի հետ՝ բրիտանացիների, ֆրանսիացիների և գերմանացիների գլխավորությամբ, որ պատրաստ են այս համապարփակ զինադադարին՝ բազմաթիվ պայմաններով։ Եվ ուկրաինացիները համաձայն են դրան»,- ասել է Քելլոգը:

Նշված է նաև, որ Ուկրաինային դուր չեն գալիս բոլոր պայմանները:

«Կարծում եմ, որ մենք մոտ ենք: Միակ մարդը, ով կարող է դա անել, նախագահ Թրամփն է: Բայց եթե Պուտինը համաձայնի: Կարծում եմ, հենց հիմա, մեր ամենամեծ խոչընդոտը առաջընթացի համար Ռուսաստանի նախագահն է, որը համաձայն չէ», - ասաց Քելոգը:

 

 

 


 

Добавить комментарий