լկհղո

Բայրամովն իրաքցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը


Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնին:

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգային հարցեր, մասնավորապես՝ տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, գիտության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության ոլորտներում գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային իրավիճակը։
Կողմերը կիսվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներով։

«Ջեյհուն Բայրամովը տեղեկություն է տրամադրել տարածաշրջանում հետհակամարտական իրավիճակի, վերականգնման, ականազերծման և խաղաղության ջանքերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերի վերաբերյալ», – նշվել է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունում։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/khaghakhakanutyun/151239/ 
ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Добавить комментарий