
Հնդկաստանը «Ակաշ» ՀՕՊ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը Հայաստան կուղարկի հուլիսին
Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Ակաշ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը, գրում է IADN Centre-ն:
«Ակաշ-1Ս»-ը մշակվել է 1983 թվականին և շահագործման է հանձնվել 30 տարի անց։ Այն կարող է օդային թիրախներ խոցել 4-ից 25 կմ շառավղով։ Բնութագրերը մոտ են 1983 թվականի խորհրդային Կուբ հակաօդային պաշտպանության համակարգին։
Մինչ այդ հաղորդվում էր, որ հնդկական «Ակաշ-1Ս» հակաօդային պաշտպանության առաջին համակարգերը Հայաստան կհասնեն մինչև այս տարվա վերջ։
15 հակաօդային պաշտպանության համակարգերը Երևանը գնել է 720 մլն դոլարով, հայտնում է Indian Defence Research Wing պարբերականը։
Добавить комментарий