Ադրբեջան

Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի

 Bayraktar Teknoloji Azərbaycan-ը ստացել է Սումգայիթի քիմիական-արդյունաբերական պարկի ռեզիդենտի կարգավիճակ:  Արդյունաբերական պարկի տարածքում ընկերությունը կիրականացնի «Անօդաչու թռչող սարքերի արտադրություն» նախագիծը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ստորագրված մտադրությունների արձանագրությունը նախատեսում է համագործակցություն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության կազմակերպման հարցում։

Թուրքական արտադրության Bayraktar անօդաչուներն Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվել են 2020-ին Արցախյան պատերազմի ընթացքում:

Добавить комментарий