Опубликовано H.Aslanyan -
ԱՄՆ

ԱՄՆ-ն Թուրքիային ավելի քան 300 մլն դոլարի զենք-զինամթերք կվաճառի

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարութուն է տարածել, ըստ որի՝ հաստատվել է ԱՄՆ-ից Թուրքիային ավելի քան 300 մլն դոլարի զենք-զինամթերքի վաճառքը:

Նշվում է, որ Թուրքիային վաճառվելու է օդ-օդ դասի միջին և կարճ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև դրանց համակցված լոգիստիկ և ծրագրային աջակցության միջոցներ:

«Այս վաճառքը մեծացնելու է Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության համար շարունակաբար ուժ հանդիսացող ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը»,-ասվել է հայտարարությունում:

Добавить комментарий