
Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ
Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները, մարզումները տեղի են ունենում 2025թ. պատրաստման պլանի համապատասխան։
«Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրինությունների, զորատեսակների և զինված ուժերի ստորաբաժանումների, ինչպես նաև՝ հատուկ համակցված բանակի շտաբի ներգրավմամբ անցկացվող մարզումների պլանի համաձայն՝ գործողություններն իրականացվում են ռազմական որոշումների կայացման գործընթացին համապատասխան։
«Իրական մարտականպայմաններին համապատասխան և ժամանակակից մարտական փորձի հաշվառմամբ անցկացվող հրամանատարաշտաբային պատրաստության նպատակն է կատարելագործել ռազմական որոշումների կայացման գործընթացը՝ հաշվի առնելով ստորաբաժանումների մանևրային հնարավորությունները, ինչպես նաեւ մշակել պաշտպանական և հակահարձակողական գործողություններ իրականացնելու հարցեր»,- նշվել է հաղորդագրությունում։
Добавить комментарий