Պաշտոնական Բաքուն «օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ detq.info-ի): Դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման:  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Հայաստանի զինանշանն արտացոլում է տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբր պաշտոնական Բաքուն «օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման»:

Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը «մոլորեցնելու հերթական փորձ են»:

«Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, ասել է, որ  դեռևս չունենք Սահմանադրության նոր նախագիծը. «Մենք վերլուծել ենք մեր Սահմանադրությունը և գիտենք, որ այն հարցերը, որոնք բարձրացնում է Ադրբեջանը և ակնհայտ է, որ և դե-յուրե և մեր Սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող Սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա մեր ոչ մի հարևանի նկատմամբ»:

Добавить комментарий