Գազա

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 50 մարդ է զոհվել

Գազայի հատվածում առավոտյան իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 50 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al-Jazeera հեռուստաալիքին։

«Գազա քաղաքին, հատվածի հյուսիսային և կենտրոնական շրջաններին իսրայելական հարվածների հետևանքով այսօր առավոտից 50 մարդ է զոհվել», - հայտնել են բժշկական աղբյուրները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 10 մարդ է զոհվել Գազայի դպրոցում, որտեղ փախստականներ էին բնակվում: Ռմբակոծության են ենթարկվել նաև Դեյր-էլ-Բալախ քաղաքում, Ջեբալիա և Նուսեյրաթ ճամբարներում տեղակայված թիրախներ, այդ թվում՝ բնակելի շենքեր:

Добавить комментарий