Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:   Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է բազայի տեղակայման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Մոսկվան հանդես է գալիս երկու երկրների զինվորականների, անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև կանոնավոր սերտ շփումների օգտին:  Նախարարը հավելեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասն

Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է․ Լավրով

Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:


Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է բազայի տեղակայման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Մոսկվան հանդես է գալիս երկու երկրների զինվորականների, անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև կանոնավոր սերտ շփումների օգտին:

Նախարարը հավելեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցության հարցում։

Добавить комментарий