Քանդել

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի վնաս են հասցրել քաղաքների և շրջանների ճարտարապետական ոճին։ Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել ադրբեջանական ճարտարապետական ոճին, շատ անորակ էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են»,- ասել է նա։

Добавить комментарий