Ինչպես  տեղեկանում ենք  ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին:

Ռուբեն Ռուբինյանը Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկանում ենք  ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին: 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Добавить комментарий