ԳՇ

ԳՇ պետը գումարի դիմաց որդուն բանակից չի ազատի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իր որդին ծառայելու է։

«Մեկ որդի ունեմ, հիմա սովորում է Տնտեսագիտական համալսարանում, սեպտեմբերից Ռազմական ակադեմիայում «Պատիվ ունեմ» ծրագրով անցնելու է դասընթացներ ու զինծառայությունը զինված ուժերում շարունակելու է որպես սպա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Հարցին՝ արդա՞ր է, որ իր որդին գնա ծառայի, իսկ մյուսները մտածեն, թե որ գնացուցակից օգտվեն, որ չծառայեն, ԳՇ պետն արձագանքել է. «Բոլորն էլ ծառայելու են, դա ընթացիկ հարց է, հանձնաժողովի առաջիկա աշխատանքներում կքննարկվի»։

Добавить комментарий