Опубликовано detq-editor -
ԶՈՒ-ն համալրվել է տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով. Պապիկյան

ԶՈՒ-ն համալրվել է տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում համառոտ ներկայացրել է, թե ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվել զինված ուժերը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության ու ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- ներկայացնելով «Կառավարության ծրագրի՝ 2022 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը` ասել է նախարարը:

Добавить комментарий