Իրան

Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Թեհրանի տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը կբարձրացնի իրանական հրթիռների հարվածի ճշգրտությունը:

«Իրանի միջուկային օբյեկտների վրա «Սիոնիստական ռեժիմի» ցանկացած հնարավոր հարձակում անմիջապես կդիմավորվի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին հարվածով։ «Սիոնիստական» թիրախներն արդեն Իրանի զինված ուժերի սեղանին են»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Добавить комментарий