Ա

ՀՀ-ում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. Մխիթար Հայրապետյան

Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան, որի գործարկումը նախատեսվում է 𝟮𝟬𝟮𝟲 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` նշելով, որ դա լինելու է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը։

««𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱» ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։Նախագծի շրջանակում կիրականացվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗚𝗣𝗨-ներ, կձևավորվի ավելի քան 𝟭𝟬𝟬 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։

Մխիթարյանն ընդգծել է, որ գործարանը խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը դարձնելու է տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Добавить комментарий