Опубликовано detq-editor -
Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել է Իրան-Բելառուս հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը

Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել է Իրան-Բելառուս հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է իրանա-բելառուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Ղալիբաֆն ասել է, որ ԵՄ-ում ու ՇՀԿ-ում երկկողմ հարաբերությունները կարող են լուրջ և էական կերպով նպաստել երկու երկրների տնտեսություններին։

 

Ղալիբաֆը շեշտել է, որ բելառուսական պատվիրակության այցը կարող է շրջադարձային լինել երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունների նոր զարգացումները փաստում են ամերիկյան միակողմանիության դեմ հանդես եկող պետությունների միջև առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ «Հետևաբար նրանք պետք է ավելի շատ համագործակցեն, քան նախկինում»,- ասել է նա։

 

Իրանցի պաշտոնյան նշել է, որ երկու երկրները պետք է զարգացնեն իրենց օրենսդիր մարմինների հարաբերությունները։

 

Բելառուսի նախագահն իր հերթին հայտնել է, որ Իրանի նախագահի հետ ստորագրած համաձայնագրերի իրագործմամբ երկկողմ կապերի մակարդակը կբարձրանա։ Նա հավելել է, որ Բելառուսը սահմաններ չի տեսնում Թեհրանի հետ կապերի ընդլայնման համար՝ նշելով, որ ինքը կհետևի Իրանի հետ կապերի ընդլայնմանը։

Добавить комментарий