
Իրանը կարող է լինել մեծ երկիր, բայց պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ
Իրանի վրա իսրայելական հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել։
«Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել՝ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Добавить комментарий