
Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակաhարվածի հարցում. Իրանի ԶՈՒ ԳՇ
Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակահարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
«Այժմ, երբ Երուսաղեմն օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանն արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական ռեժիմին և նրա կողմնակիցներին», - ասվում է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Իսրայելի գիշերային հարձակման հետ։ Մշտական ներկայացուցչության ղեկավար Ամիր Սաիդ Իրավանին համապատասխան նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդի նախագահին։
«Անխոհեմ, անօրինական և միտումնավոր ագրեսիայի ակտով սիոնիստական ռեժիմը մի շարք համակարգված ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - «Թասնիմ» գործակալությունը մեջբերում է փաստաթղթի տեքստը:
Добавить комментарий