Իրանի զինված ուժերը ռազմական օպերացիա են սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի տարածքին հասցված հարվածների: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։  Իսրայելի մի քանի շրջաններում Իրանից հրթիռակոծության հետևանքով օդային հարվածների ազդանշաններ են հնչել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։  Թել Ավիվում հարձակման է ենթարկվել Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբը։ Հրթիռային հարձակումից հետո ամբողջ քաղաքը ծխի մեջ է, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։  Մոտ 5-7 իրանական հրթիռ

Իրանը «Խիստ պատիժ» անվանումով ռազմական օպերացիա է սկսել Իսրայելի դեմ

Իրանի զինված ուժերը ռազմական օպերացիա են սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի տարածքին հասցված հարվածների: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Իսրայելի մի քանի շրջաններում Իրանից հրթիռակոծության հետևանքով օդային հարվածների ազդանշաններ են հնչել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Թել Ավիվում հարձակման է ենթարկվել Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբը։ Հրթիռային հարձակումից հետո ամբողջ քաղաքը ծխի մեջ է, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։

Մոտ 5-7 իրանական հրթիռ է ընկել Իսրայելի տարածքում, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 150 հրթիռ։ Իրանական հրթիռները հարձակվել են Կիրիայում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարական կետի վրա, որտեղ գտնվում էր Իսրայելի ողջ ռազմական և քաղաքական ղեկավարությունը։

Իրանի պատասխան հարվածն Իսրայելին անվանվել է «Խիստ պատիժ» օպերացիա։ Որոշ տվյալների համաձայն՝ արձակված 150 հրթիռներից մոտ 10-ը հասել են իրենց թիրախներին։

ԻՌՆԱ-ն հայտնում է, որ «կոշտ պատասխանը» սկսվել է, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարություն կտարածի առաջիկա րոպեներին։

Добавить комментарий