
Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։
Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հարվածները թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերին և Իրանի զինված ուժերին պատկանող ենթակառուցվածքները։
«Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի տարածքում զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Добавить комментарий