Опубликовано detq-editor -
1

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեթ Օզալը, տասը ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

 

Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն։ Ընտրություններում հիմնական ընտրապայքարն ընթանալու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

 

Ահմեթ Օզալը Թուրքիայում քննարկումների օրակարգում է հայտնվում՝ կապված իր հոր՝ Թուրգութ Օզալի կասկածելի մահվան վերաբերյալ հայտարարությունների հետ։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը մահացել է 1993 թվականի ապրիլին կասկածելի պայմաններում։ Նրա մահվան մեջ մեղադրվել են նաև նրա կինը և որդին՝ Ահմեթ Օզալը, սակայն վերջինիս մեղավորությունը չի հաջողվել ապացուցել։

Добавить комментарий