ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության տեսակետից որևէ լավ բան չի ներկայացնում. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջան-ՆԱՏՕ սերտ համագործակցությունը:  «Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ: Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը և լիարժեք գիտակցում ագրեսիվ ռազմական դաշինքների հետ համագործակցության խորա

Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները ձախողվել են․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվել են: Ամերիկացի բանակցողները չեղյալ են հայտարարել դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով ՌԴ պատվիրակության հետ հանդիպումը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօրվա դրությամբ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում հերթական հանդիպումը չեղյալ է հայտարարվել ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ»,- ասված է Զախարովայի հայտարարության մեջ։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի վերցրած դադարը շատ չի երկարի, սակայն չի նշել ոչ բանակցությունների նոր ամսաթիվը, ոչ էլ պատճառը, թե ինչու է ԱՄՆ-ն որոշել հետաձգել հանդիպումը:

 

Добавить комментарий