Опубликовано Անի Երյան -
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը:

Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. թշնամու թիրախում հայտնված Սամվել Կարապետյանը այսօր ձերբակալվում է հայրենիքում

Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները: Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը:

Գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը:

Հիշեցնում ենք, որ 2021 թվականին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել մի խումբ հայ գործիչների, այդ թվում՝ բարեգործ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Մեղադրանքները, որոնք առաջադրվել էին Կարապետյանին, առնչվում էին իբր «Հայաստանի զինված ուժերին և ԼՂՀ-ին զենք և ռազմամթերք մատակարարելուն»՝ ակնհայտորեն շինծու և քաղաքական դրդապատճառներով։

 Կարապետյանը տարիներ շարունակ ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և առողջապահության ոլորտներում։ Նրա գործունեությունը մշտապես եղել է բաց, տեսանելի և ուղիղ առնչված ազգային անվտանգությանն ու ռազմավարական կայունությանն աջակցելուն։

Այսօր հենց Հայաստանում նրա նկատմամբ իրականացվում են որոշակի քաղաքական գործողություններ։ Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները այժմ գտնվում են գործարարի տանը։ Նման զարգացումը հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի բացահայտ թիրախներից մեկը։

Ընդգծում ենք՝

✅ Հաշվի առնելով Ադրբեջանում ընթացող համակարգված հակահայ քաղաքականությունը՝ պետք է խիստ զգուշությամբ վերաբերվել թշնամական աղբյուրների հետ զուգահեռվող որակումներին ու գործողություններին։

✅ Հայրենանվեր գործունեությամբ հայտնի գործիչների դեմ կիրառվող ցանկացած միջոց պետք է համապատասխանի բարձր իրավական չափանիշներին և զերծ լինի արտաքին քաղաքական ճնշումներից։

Մենք պարտավոր ենք լինել զգոն, պատասխանատու և գործել՝ ի շահ ազգային ինքնիշխանության ու հասարակական համերաշխության, այս պարագայում սատարելով և աջակցելով մեր հայրենակցին:

 

 

Добавить комментарий