
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին։
Հ.Գ.: Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների` Արմեն Աբազյանը հրաժարվել էր առանց հիմքերի ձերբակալել Սամվել Կարապետյանին, ինչն էլ դարձել է նրա ազատման պատճառը։
Добавить комментарий