
Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Թեհրանը պատրաստ է պատասխանել Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
Նա նաև խոստացել է «վճռական» և «անհապաղ» արձագանք Իսրայելի հարվածներին։ Նրա խոսքով՝ Թեհրանը հարձակումներին կպատասխանի «համաչափ»։
«Մենք որևէ դժկամություն չենք ցուցաբերի մեր ժողովրդին, անվտանգությունն ու հողը պաշտպանելու հարցում։ Մենք լուրջ և վճռականորեն կպատասխանենք՝ առանց որևէ սահմանափակման»,- լրագրողներին ասել է Ալի Բահրեյնին (մեջբերում է Reuters-ը):
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ծածկում է» Իսրայելին։
Добавить комментарий