Իսրայելը հարվածել է Արաքի ռեակտորին
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելը հարձակվել է Իրանի Արաք քաղաքում գտնվող ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա։ Նշվում է, որ «ճառագայթային վտանգ չկա», և օբյեկտը տարհանվել էր դեռևս հարձակումից առաջ:
Հինգշաբթի առավոտյան ավելի վաղ Իսրայելը զգուշացրել էր, որ հարձակում է նախապատրաստում օբյեկտի վրա և կոչ էր արել բնակչությանը լքել տարածքը:
Ավելի ուշ` հարվածից հետո, իրանական «Mehr» գործակալությունը հայտնել է, որ Արաքի ռեակտորին իսրայելական հարվածից հետո ռադիոակտիվ աղտոտման ռիսկեր չկան, սարքավորումները նախապես տեղափոխվել են:
Добавить комментарий