Опубликовано H.Aslanyan -
Խամենեի

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հիզբոլլահ»

Լիբանանյան «Հիզբոլլահ» շարժումը նախազգուշացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը կունենա «աղետալի հետևանքներ»։ Ինչպես գրում է Times of Israel-ը, տարածված հայտարարության մեջ «Հիզբոլլահ»-ն աջակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ առաջնորդների կողմից հնչեցված սպառնալիքների, որ նա կարող է սպանվել։

«(Խամենեիի) Սպանության սպառնալիքները հիմարություն են և անխոհեմ, և կունենան աղետալի հետևանքներ… Դրանք արդեն իսկ արտաբերելը վիրավորանք է հարյուր միլիոնավոր հավատացյալների և իսլամի հետ կապվածների համար, և դա միանգամայն դատապարտելի է: Այսօր մենք ավելի վճռական ենք և միավորված նրա շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Добавить комментарий