Իրանում կանխվել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը
Իրանում կանխվել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը։
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Թեհրանում, հայտնել է Իրանի ԱԳ նախարարի խորհրդականը։ Նրա խոսքերը փոխանցում է Tasnim գործակալությունը։
ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձը, հայտնել է նախարարի խորհրդականը։
«Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար… Եթե ԻՀՊԿ-ի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում նրա դեմ մահափորձ իրականացվեր, որը, փառք Աստծո, կանխվեց», - X-ում գրել է Հոսեյն Ռանջբարանը։
Հիշեցնենք՝ Արաղչին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերջին շրջանում մի քանի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրանի և Իսրայելի հակամարտության սրումը:
Добавить комментарий