Опубликовано H.Aslanyan -
Կաց

Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ

Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ և չի ձգտում փոխել երկրում կառավարությունը, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։

«Խամենեին մեր թիրախը չէ, և մենք ռեժիմի փոփոխության նպատակ չունենք... Սակայն պարզ է, որ դա (Խամենեիին սպանելը-Խմբ.) կլիներ կողմնակի ազդեցություն, որն Իրանի ժողովրդի համար օգտակար նշանակալի պատմական հետևանքներ կունենա», - ասել է Իսրայելի նախագահը Axel Springer մեդիա խմբին տված հարցազրույցում։

Հերցոգը շեշտել է, որ Իսրայելը չի բացառում Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծումը: Մեկնաբանելով այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները չեն միանա հակամարտությանը, նա ասել է՝ Իսրայելը «գիտի, թե ինչ անել»:

Добавить комментарий