Իրանի ԱԳ նախարար. Երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ
Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր երեք միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են ԱՄՆ-ը։
Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական գծով տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին, ելույթ ունենալով ուղիղ եթերում, հայտարարել է, որ Իրանը «որոշ ժամանակ առաջ» տարհանել է այդ երեք միջուկային օբյեկտները: Այս մասին տեղեկացնում է BBC-ի իրանական ծառայության թղթակից Գոնչե Հաբիբիազադը:
Սա Թեհրանի առաջին պաշտոնական արձագանքն է իր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի ռմբակոծություններին:
Աբեդինին նաև հայտարարել է, որ Իրանը «լուրջ վնասներ չի կրել, քանի որ նյութերն արդեն տեղափոխվել էին»:
Добавить комментарий