Իրանի և Իսրայելի միջև որևէ հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն ձեռք չի բերվել
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարություն է արել․
«Ներկայումս որևէ հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր գոյություն չունի։ Սակայն, այն պայմանով, որ իսրայելական ռեժիմը Թեհրանի ժամանակով ժամը 4-ից դադարեցնի իր ապօրինի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ, մենք նպատակ չունենք շարունակելու մեր պատասխան գործողությունները դրանից հետո։ Մեր ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ»։
Նշենք՝ իսրայելական կողմից նույնպես հայտարարություն դեռ չի եղել հրադադարի մասին։
Добавить комментарий