Опубликовано detq-editor -
 Փաշինյանի հռետորաբանությունը Հայաստանի համար լավ բան չի խոստանում․ Ադրբեջանի ԱԳՆ

Փաշինյանի հռետորաբանությունը Հայաստանի համար լավ բան չի խոստանում․ Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հակաադրբեջանական արշավը, որը դրժում է իր տված խոստումները և պարտավորությունները միջազգային տարբեր հարթակներում, ներառյալ խաղաղ համաձայնագրի բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը խաթարող իր հռետորաբանությունը, Հայաստանի ապագայի համար լավ բան չի խոստանում»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Հաջիզադեն, առաջ տանելով ադրբեջանական օրակարգում եղած կեղծ խաղաղասիրությունը և իրական հակահայկական քաղաքականությունը, նշել է, որ Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանի տարածքում ադրբեջանցիներին «իրենց հողերից» բռնի տեղահանելու փաստի ժխտումը վկայում է Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող էթնիկ զտումների համակարգված և նպատակաուղղված քաղաքականությունն արդարացնելու նրա մտադրության մասին։

Добавить комментарий